Ուրբաթ, 17 Ապրիլի 2026 18:16
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. ապրիլի 13-17-ը դոլարով գործարքները կտրուկ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. ապրիլի 13-17-ը դոլարով գործարքները կտրուկ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ.ապրիլի 13-17-ն ընկած ժամանակահատվածում դոլարով գործարքները կտրուկ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել, իսկ եվրոյով գործարքներ չեն իրականացվում գրեթե երկու ամիս։ Մասնավորապես, դոլարային գործարքների աճն արագացել է 22,2%-ից մինչև 5,1 անգամ, իսկ ռուբլով գործարքների միտումը ծավալվել Է 7,4 անգամ էական աճից դեպի 19% անկում։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայության վերականգնում ռուբլու նկատմամբ՝ 3 անգամ խղումով, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակն էր․ ռուբլով գործարքները գերակշռում էին դոլարով գործարքների նկատմամբ ՝ 2,1 անգամ։

 

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (13-17.04.26-ը ' 06-10.04.26-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի թրենդն աճել է, իսկ եվրոյի և ռուբլու գործարքներում առքի աճի արագացումն ուղեկցվել Է վաճառքի աճով։ Արդյունքում՝ ս. թ. ապրիլի 13-17-ը դրամը դոլարի նկատմամբ սկսել է ամրապնդվել 375,3-ից մինչև 372,5 դրամ/1դոլար, ընդ որում, եվրոյի նկատմամբ «սառելով» 438 դրամ/1եվրոյի մակարդակում, և շարունակելով թուլանալ ռուբլու նկատմամբ' 4,84-ից մինչև 4,86 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2025թ. ապրիլի 17-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 391,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 442 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,71 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 5% և 1%, և ռուբլու նկատմամբ 3% արժեզրկման մասին։