Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026 15:47
Մարիաննա Մկրտչյան

«Շիրակ Ավիա»-ն մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը

«Շիրակ Ավիա»-ն մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը

Արմինֆո. «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում: