
Արմինֆո.Հայաստանն ու Ռումինիան զարգացնում են զբոսաշրջային համագործակցություը։ Ինչպես հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, ս․թ. ապրիլի 17–19-ը Ռումինիայի Կրայովա քաղաքը դարձել էր կարևոր հարթակ Հայաստանի և Ռումինիայի միջև զբոսաշրջային համագործակցության զարգացման համար։
ՀՀ տուրօպերատորների մասնակցությամբ իրականացվել է ինֆոտուր՝ ուղղված Ռումինիայի, որպես զբոսաշրջային ուղղության ներկայացմանն ու առաջխաղացմանը հայկական շուկայում։
Ինֆոտուրը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Կրայովայի քաղաքապետարանի և գործընկեր կառույցների համագործակցությամբ։
Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Կրայովայի մշակութային և ճարտարապետական ժառանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային և բնական տեսարժան վայրերին։
«Այս ինֆոտուրը կարևոր քայլ է Ռումինիայի զբոսաշրջային ներուժի ներկայացման և Հայաստանի հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ», - նշվում է Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունում։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականին Հայաստան է այցելել 4 920 զբոսաշրջիկ Ռումինիայից, ինչը 87,2% - ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: