
Արմինֆո. Ապրիլի 20-ից 24-ը անցկացվող աշխարհի առաջատար արդյունաբերական և տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ Hannover Messe 2026-ին, մասնակցում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, Ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ Խանում Գևորգյանը և Ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը։
Ինչպես հաղորդում է ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, մասնակցության նպատակն է տեխնոլոգիական և ինժեներական ոլորտների առաջատար ընկերությունների հետ նոր կապերի հաստատումը և համագործակցության ընդլայնումը՝ ուղղված Հայաստանում ներդրումների ներգրավմանը։ Միաժամանակ, այցը նպատակ ունի նախապատրաստելու Հայաստանի մասնակցությունը Hannover Messe 2027 ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին մասնակցում է նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Hannover Messe 2026-ի շրջանակում ՀՀ դեսպանը, ԳԴՀ ԱԳՆ հրավերով, մասնակցել է նաև դեսպանների համար կազմակերպված հատուկ շրջագայությանը։
Բաց աղբյուրների տվյալների համաձայն ՝ Hannover Messe-ը արդյունաբերական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար առևտրային ցուցահանդեսն է: Այն ներառում է բոլոր հիմնական տեխնոլոգիաները եւ արդյունաբերության հիմնական բնագավառները․ հետազոտություններ եւ մշաակումներ, արդյունաբերական ավտոմատացում, ՏՏ, արդյունաբերական մատակարարում, արտադրության եւ սպասարկման տեխնոլոգիաներ, էներգետիկայի եւ շարժունակության տեխնոլոգիաների, այդ ամենը կարելի է գտնել ցուցահանդեսում: Ցուցահանդեսի հիմնական կարգախոսն այն վայրն է, որտեղ ծնվում է վաղվա արդյունաբերությունը:
Ցուցահանդեսը բաղկացած է վեց առեւտրի տոնավաճառներից, հարթակներից: աշխարհի խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսն առաջարկում է տեխնոլոգիական նորարարության ողջ շղթան՝ A-ից մինչեւ Z Automation՝ որպես մատակարարի լուծումմներ