
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-մարտին արագացել է մինչև տարեկան 7,1% (2025թ.նույն ժամանակահատվածի 4,1% - ից), և որպես դրայվեր հանդես են եկել շինարարության ոլորտն ու արդյունաբերության հատվածը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի դինամիկայի բարելավմամբ ՝ ծանրակշիռ անկումից հասնելով չափավոր աճի։
Վիճակագրության համաձայն,՝ 2026թ. հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվության աճի արագացումն առավելապես բխել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի բարելավումից՝ 18,5% անկումից մինչև 13,4% աճ, և շինարարության ոլորտի էլ ավելի արագացված աճից՝ 13,6%-ից մինչև 22%։ Արագացել է նաև էներգահամալիրի տարեկան աճը՝ 3,8% - ից հասնելով 7,7%-ի։ Ընդ որում, առեւտրի ոլորտում տարեկան աճը շարունակել է դանդաղել՝ 6 տոկոսից մինչեւ 2,1 տոկոս, ինչը նկատվել է նաեւ ծառայությունների ոլորտում ՝ 11,5 տոկոսից մինչեւ 7,4 տոկոս: Ագրոհատվածում տարեկան դինամիկան վատթարացել է՝ 10,5% աճից շրջադարձ կատարելով դեպի 5,2% անկում։