
Արմինֆո. "Չեստնիյ զնակ" մակնշման համակարգը «Ռոսպոտրեբնադզոր»-ի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանում արտադրված ևս մոտ 1,1 մլն շիշ "Ջերմուկ" հանքային ջրի վաճառքը: Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությանը։
Սահմանափակումները սահմանվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը թողարկված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում։ «Ռոսպոտրեբնադզոր»-ում հաղորդել են, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ: Սահմանափակումներ են մտցվել քաղաքացիների կյանքի և առողջության համար հնարավոր վնասը կանխելու համար։ Արգելափակման տակ է հայտնվել տարբեր տարաներով ինը ժամկետի թողարկման արտադրանք։
"Մակնշման համակարգը հանդես է գալիս որպես սպառողների պաշտպանության հուսալի թվային մեխանիզմ։ Ստանալով կարգավորիչի հարցումը՝ մենք օպերատիվ կերպով կասեցրել ենք ապրանքի յուրաքանչյուր միավորի վաճառքն ամբողջ երկրում՝ գնորդներին, պարզապես, չեն կարողանա վաճառել պոտենցիալ ոչ անվտանգ ապրանքը։ Համակարգը տեսնում է շուկայի ամբողջ կառուցվածքը՝ ապրանքի թողարկումից մինչև դրա վաճառք, դա մեզ թույլ է տալիս ակնթարթորեն մեկուսացնել հայտնաբերված խախտումներով արտադրանքը և ապահովել, որ վաճառասեղաններին հայտնվի միայն անվտանգ և ստուգված ապրանք", - բացատրել է ՀՏԶԿ գլխավոր տնօրենի տեղակալ ("Չեստնիյ զնակ" համակարգի օպերատոր) Ռևազ Յուսուպովը:
"Չեստնիյ զնակ"-ը ապրանքների պիտակավորման ազգային համակարգ է, որը կոչված է պաշտպանելու սպառողին կեղծված արտադրանքից: Այն իրենից ներկայացնում է թվային կոդ, որը կիրառվում է ապրանքի փաթեթավորման վրա։ Կոդը պարունակում է տեղեկատվություն կոնկրետ ապրանքի մասին: Ռուսաստանում որոշ ապրանքների համար մակնշումը պարտադիր է:
Ապրիլի 27-ին արդեն կասեցվել էր 338 հազար շշի իրացումը։ Այսպիսով, ժամանակավոր սահմանափակման տակ գտնվող ապրանքների ընդհանուր քանակը հասել է 1,4 միլիոն միավորի: Մինչև լրացուցիչ ստուգումների ավարտը և թույլտվություն ստանալը ապրանքը չի թույլատրվի վաճառքի:
Հաջորդ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել էր Հայաստանից "Ջերմուկի" առանձին խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը՝ այն բանից հետո, երբ նմուշներում հայտնաբերվել էր հիդրոկարբոնատի՝ իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում, ինչը չի համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի մակնշմանը և պահանջներին: «Ռոսպոտրեբնադզոր»-ում նշել են, որ դա կարող է մոլորության մեջ գցել սպառողներին և բացասաբար ազդել առողջության վրա:
Հայաստանի պրոֆիլային գերատեսչությունում դեռևս ապրիլի 27-ին՝ հանքային ջրի խմբաքանակի արգելափակման մասին տեղեկություններից հետո, հաղորդել էին, որ իրազեկված չեն իրավիճակի մասին, և երբ իրավիճակը պարզվի, իրենք հանդես կգան հայտարարությամբ:
Մակնշման համակարգը կասեցրել էր 2,5 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը՝ 2024 թվականին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Այն ժամանակ շշի մեջ հանքային ջրի փոխարեն հայտաբերվել էր քացախաթթու։