Երկուշաբթի, 11 Մայիսի 2026 14:14

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Արմինֆո. Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ապրիլի 29-ին քվեարկությամբ ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ:

Ընտրությունը տեղի է ունեցել կազմակերպության Ընդհանուր տարեկան ժողովի ընթացքում, որտեղ ամփոփվել են նաև նախորդ տարվա գործունեության արդյունքները և սահմանվել կազմակերպության առաջիկա ռազմավարական ուղղությունները։

Հրանտ Հակոբյանն այս առիթով նշել է. «Մասնավոր հատվածը Հայաստանում ներդրումների, զբաղվածության և նորարարության հիմնական շարժիչն է։ Որպես բանկի ղեկավար՝ ես մշտապես շփվում եմ բիզնեսի հետ և հստակ պատկերացում ունեմ այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած են ընկերությունները՝ կապիտալի հասանելիությունից մինչև կարգավորման բացեր, անորոշություն, ավելի ճկուն բիզնես միջավայրի անհրաժեշտություն։

Ըստ այդմ, Խորհրդում իմ գործունեությունը կհիմնվի գործնական փորձառության, պրագմատիկ մոտեցման վրա և միտված կլինի բիզնեսի հետ հարաբերությունների սերտացմանը և AmCham-ի ՝ որպես բիզնեսի շահերի արդյունավետ պաշտպանի դիրքի ամրապնդմանը»:

Կոնվերս Բանկի մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։

AmCham-ի մասին

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է Հայաստանում 2000 թվականից: ԱԱՊՀ-ը ներկայացնում է 170 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ և սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ։