
Արմինֆո. Զեղծարարները շարունակաբար փոխում և կատարելագործում են իրենց մեթոդները՝ կիրառելով գումար շորթելու նորանոր սխեմաներ։
Թեև հնարավոր չէ ներկայացնել զեղծարարության դեպքերի ամբողջական և սպառիչ նկարագրությունը՝ հաշվի առնելով դրանց փոփոխական բնույթը, ԱրարատԲանկի պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ վերջին շրջանում զեղծարարության ամենատարածված մեթոդներին: Դրանց միջոցով զեղծարարները կարող են հասանելիություն ստանալ հաճախորդների սարքավորումներին և կատարել տարբեր գործողություններ, այն է՝ ձևակերպել վարկեր, փոխանցել դրամական միջոցներ, բլոկավորել սարքեր և կատարել այլ գործողություններ։
Նյութում ներառված են նաև անվտանգության մի շարք կանոններ և խորհուրդներ՝ քարտային զեղծարարություններից խուսափելու նպատակով։
Վերջին շրջանում առավել հաճախ հանդիպող դեպքերն ու դրանցից պաշտպանվելու հիմնական կանոնները ներկայացված են բանկի պաշտոնական կայքում։
Սխեմա 1․ Զեղծարարները զանգահարում են քաղաքացիներին՝ ներկայանալով որպես 5G ինտերնետային ծառայություն առաջարկող հեռահաղորդակցության ընկերության ներկայացուցիչ։ Այնուհետև առաջարկում են կատարել տարբեր կարգավորումներ հեռախոսի մեջ, ինչի արդյունքում ստանում են հեռավար հասանելություն հեռախոսին և այնտեղ տեղադրված հավելվածներին, այդ թվում՝ բանկային։
Սխեմա 2․ Զեղծարարները տարբեր համակարգերով կապ են հաստատում քաղաքացու հետ և տեղեկացնում՝ իբրև օպերատորի հետ պայմանագրի վավերականության ժամկետը լրացել է և անհրաժեշտ է երկարաձգել գործողության ժամկետը։
Այս երկու սխեմաներից պաշտպանվելու համար՝
Սխեմա 3․ Զեղծարարները արհեստական բանականության միջոցով կարող են կեղծել մարդկանց ձայնը կամ օգտագործել հարազատի կամ ընկերոջ լուսանկարով կեղծ էջեր Viber-ում, WհatsApp-ում կամ այլ հարթակներում հաղորդագրություններ ուղարկելու համար։ Ներկայանալով որպես մտերիմ անձ՝ կարող են դիմել գումար փոխանցելու, անձնական կամ քարտային տվյալներ, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման (OTP) կոդը տրամադրելու խնդրանքով։
Խորհուրդ է տրվում․
Սխեմա 4․ Տարբեր ընկերությունների անունից սոցցանցերում գովազդային հայտարարություններ տարածող կեղծ էջեր են հայտնվում։ Նման դեպքերում պետք է զգոն լինել և որևէ կերպ չարձագանքել նշված գովազդային հայտարարություններին։ Զեղծարարություններից զերծ մնալու համար․
Սխեմա 5. Որևէ հարթակում, օրինակ՝ List.am-ում, վաճառքի հայտարություն տեղադրելուց հետո զեղծարարները կարող են կապ հաստատել վաճառողի հետ՝ ներկայանալով որպես գնորդ և, հաճախորդին մոլորեցնելով, զեղծարարության զոհ դարձնեն։
Պետք է զգոն լինել․ քարտային զեղծարարությունները հատկապես ակտիվանում են այն օրերին, երբ մեծ զեղչեր են սպասվում։ Քարտային տվյալների և ֆինանսական միջոցների պաշտպանությունը ապահովելու նպատակով և հաշվի առնելով առցանց վճարումների և այդ ժամանակահատվածում խարդախության դեպքերի աճը՝
Սխեմա 6. Վերջին շրջանում արձանագրվում են բանկերի անունից իրականացվող կեղծ զանգերի և հաղորդագրությունների դեպքեր, որոնց միջոցով խարդախները փորձում են ստանալ քաղաքացիների քարտային և անձնական տվյալներ՝ առաջարկելով տարբեր շահումներ, մրցանակներ։
Խնդրում ենք լինել զգոն և հիշել․
Կասկածելի զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել ձեր բջջային օպերատորի հետ կամ զանգահարել ԱրարատԲանկ՝ +374 10 59 23 23 հեռախոսահամարով: