Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026 13:57

ԼԻԳԱ Ինշուրանսը նշում է 18-ամյակը և հայտարարում է զարգացման նոր փուլի և բրենդային ինքնության թարմացման մասին

ԼԻԳԱ Ինշուրանսը նշում է 18-ամյակը և հայտարարում է զարգացման նոր փուլի և բրենդային ինքնության թարմացման մասին

Արմինֆո. ԼԻԳԱ Ինշուրանսը հայտարարում է ընկերության բրենդային ինքնության թարմացման մասին, որը պայմանավորված է ընկերության զարգացման նոր փուլով և միջազգային ինտեգրման գործընթացով՝ միաժամանակ նշելով Հայաստանի ապահովագրական շուկայում գործունեության 18-ամյակը։


Անցած 18 տարիների ընթացքում «ԼԻԳԱ Ինշուրանս»-ը ճանաչվել է որպես Հայաստանի ճանաչված ապահովագրական ընկերություն՝ հաճախորդների և գործընկերների հետ կառուցելով երկարաժամկետ հարաբերություններ՝ հիմնված
վստահելիության, պրոֆեսիոնալիզմի և շարունակական զարգացման վրա։ Այսօր ընկերությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ դառնալով միջազգային ապահովագրական և ֆինանսական էկոհամակարգի մաս։

Վերջին շրջանում ընկերության բաժնետոմսերի 100% ձեռք են բերել եվրոպական ֆինանսական խմբերը՝ GRAWE Group-ը և C-Quadrat Investment Group-ը, ինչի արդյունքում ԼԻԳԱ Ինշուրանսը տեղական ապահովագրական ընկերությունից
վերափոխվել է միջազգային ապահովագրական և ֆինանսական էկոհամակարգի մասի։

GRAWE Group-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջատար ապահովագրական խմբերից է՝ շուրջ 200 տարվա պատմությամբ և գործունեությամբ եվրոպական մի շարք երկրներում, իսկ C-Quadrat Investment Group-ը միջազգային ներդրումային խումբ է՝ ակտիվների կառավարման ոլորտում բազմամյա փորձառությամբ։ Նրանց փորձառության, կառավարման մշակույթի և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների համադրությունը ձևավորում է ԼԻԳԱ Ինշուրանս-ի զարգացման նոր հիմքը։

Ինտեգրման շրջանակում ընկերությունը թարմացրել է իր բրենդային ինքնությունը՝ պահպանելով բրենդի հիմնական և ճանաչելի տարրերը՝ անվանումը, վահան խորհրդանիշը և կորպորատիվ գունային լուծումները։ Միաժամանակ, ապրանքային նշանում ավելացվել է «Member of GRAWE Group», որն արտացոլում է ընկերության ինտեգրումը միջազգային ապահովագրական խմբի կազմ և զարգացման նոր մակարդակ։

Վիզուալ փոփոխություններն ընկերությունում ընթացող առավել լայն վերափոխումների արտաքին արտահայտությունն են։

ԼԻԳԱ Ինշուրանսը ներկայումս իրականացնում է կառավարման, գործառնական և պրոդուկտային ուղղություններով էական փոփոխություններ՝ նպատակ ունենալով ներդնել միջազգային լավագույն փորձը և բարձրացնել ապահովագրական
ծառայությունների որակը հայկական շուկայում։ Ընկերությունում արդեն ձևավորվել է տնօրինություն՝ որպես կոլեգիալ կառավարման մարմին, ներդրվում են կորպորատիվ կառավարման նոր մոտեցումներ, ակտիվ աշխատանքներ են իրականացվում միջազգային փորձի և եվրոպական ապահովագրական ստանդարտների ներդրման ուղղությամբ։

Զարգացման հաջորդ փուլում ԼԻԳԱ Ինշուրանսը նախատեսում է շուկա ներկայացնել նոր, բարձրակարգ ապահովագրական պրոդուկտներ, ինչպես նաև ներդնել կյանքի ապահովագրություն ՝ Հայաստան բերելով եվրոպական ապահովագրական լավագույն փորձը, լուծումները և սպասարկման մշակույթը։
«Մեզ համար միջազգային խմբերին ինտեգրումը պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ։ Սա երկարաժամկետ ռազմավարական վերափոխում է, որի նպատակն է ձևավորել ապահովագրական ծառայությունների նոր որակ Հայաստանում։

Մենք արդեն իրականացնում ենք համակարգային փոփոխություններ՝ կառավարման, պրոդուկտների մշակման և հաճախորդների սպասարկման ուղղություններով՝ ներմուծելով միջազգային փորձն ու ստանդարտները։ Առաջիկայում մեր հաճախորդներին կառաջարկենք նոր սերնդի ապահովագրական լուծումներ, այդ թվում՝ կյանքի ապահովագրության ոլորտում։», — նշել է ԼԻԳԱ Ինշուրանս-ի Տնօրինության նախագահ - գործադիր տնօրեն Վահագն Աղավելյանը։

ԼԻԳԱ Ինշուրանս-ն իր զարգացումը դիտարկում է որպես Հայաստանի ապահովագրական շուկայի առավել լայն վերափոխման մաս՝ նպաստելով ոլորտում որակի, վստահության և պրոֆեսիոնալիզմի նոր չափանիշների ձևավորմանը։