Երեքշաբթի, 26 Մայիսի 2026 15:22
Ալինա Հովհաննիսյան

Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են տարեկան 13.7 %-ով

Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են տարեկան 13.7 %-ով

Արմինֆո. 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,128 մլրդ դրամ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.7 %-ով կամ 135.7 մլրդ դրամով:

 

2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,002 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7.6%-ով կամ 70.8 մլրդ դրամով:

 

2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 125.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.9 մլրդ դրամ հավելուրդի դիմաց: