
Արմինֆո.Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Arca վճարային համակարգը՝ Կոնվերս Բանկի ու Սիթիզեն մասնագիտությունների քաղաքի հետ համատեղ, հայտարարում է խրախուսման արշավ:
Արշավի շրջանակում՝ մայիսի 28-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ, Սիթիզենում Կոնվերս Բանկի Arca քարտով վճարումներ կատարած անձինք կկարողանան մասնակցել ինտերակտիվ խաղերի և ստանալ նվերներ:
Գլխավոր մրցանակը կլինի դեպի Դիսնեյլենդ ընտանեկան ուղևորությունը (ուղեգիրը նախատեսված է երեք անձի համար): Հնարավորությունից օգտվելու համար պարզապես պետք է կատարել գնումներ Սիթիզենում, վճարել Կոնվերս Բանկի Arca քարտով, լրացնել տվյալները և գցել մասնակցության կտրոնն արկղի մեջ:
Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով հունիսի 10-ին՝ ժամը 15։00-ին, ամփոփման ընթացքում։
Մասնակիցը պարտադիր պետք է ներկա լինի ամփոփմանը և ներկայացնի մասնակցության կտրոնն ու անձը հաստատող փաստաթուղթ: