Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:28

Հայաստանի ֆոնդային բորսան և Ղազախստանի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի ֆոնդային բորսան և Ղազախստանի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։

 

Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է երկու բորսաների միջև համագործակցության խորացման և տարածաշրջանային կապիտալի շուկաների հետագա ինտեգրման ուղղությամբ՝ Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX)-ի կողմից գործարկված Tabadul Hub հարթակի շրջանակում՝ ստեղծելով նոր հնարավորություններ միջսահմանային համագործակցության և շուկաների ինտեգրման համար։

 

Հուշագրով սահմանված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս լիցենզավորված բրոքերային ընկերություններին մուտք գործել փոխկապակցված շուկաներ՝ AMX-ում գրանցման և հավատարմագրման հստակ ընթացակարգերի կիրառմամբ՝ միաժամանակ ենթարկվելով ընդունող շուկայի առևտրի, բացահայտման և վերահսկողության կանոններին և պահպանելով յուրաքանչյուր շուկայի կարգավորիչ անկախությունը։

 

Tabadul Hub-ի շրջանակում համագործակցությունը կապահովի երկու երկրների շուկաներին հեռավար հասանելիություն։ Հուշագիրը կարգավորում է համագործակցության պայմանագրային, կարգավորիչ և գործառնական կողմերը։

 

Tabadul Hub-ի հետ ինտեգրումը նոր հնարավորություններ է բացում շուկայի մասնակիցների համար և հանդիսանում է կարևոր քայլ AMX-ի էկոհամակարգի միջազգային ընդլայնման համատեքստում։