Ուրբաթ, 5 Հունիսի 2026 19:18
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունիսի առաջին շաբաթվա ընթացքում էապես աճել են դոլարային գործարքները,  եւ դիտվել է ռուբլով գործարքների աճ

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունիսի առաջին շաբաթվա ընթացքում էապես աճել են դոլարային գործարքները,  եւ դիտվել է ռուբլով գործարքների աճ

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունիսի 1-5-ը զգալիորեն աճել են դոլարային գործարքները, և նկատվում է ռուբլով գործարքների աճ, իսկ եվրոյով գործարքներ չեն իրականացվում արդեն 3,5 ամիս։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը 67% անկումից հասել է գրեթե 20 անգամ էական աճի,  եւ նույնպիսի շրջադարձ է կատարել ռուբլով գործարքների միտումը՝ 68,3% անկումից հասնելով 25,5% աճի։

Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռության վերականգնում ռուբլով գործարքների նկատմամբ, սակայն՝ ոչ մեծ խզումով, մինչդեռ,  մեկ շաբաթ առաջ դեռեւս գերակշռում էին ռուբլով գործարքները՝ դոլարային գործարքներից 15,3 անգամ խզումով։

 

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (01-05.06.26՝  25-29.05.26 համեմատ) դոլարի առքի անկումը դանդաղել է՝ վաճառքի աճի արգելակման պայմաններում, եվրոյի առքուվաճառքը անկումից հասել է էական աճի, ինչը դիտվել է նաեւ ռուբլով գործարքների պարագայում, որոնց առքուվաճառքի միտումը անկումից հասել է աճի, ընդ որում, ավելի էապես աճել է վաճառքը:

 

 Արդյունքում, ս.թ. հունիսի 1-5-ը դրամը դոլարի նկատմամբ սկսել է ամրապնդվել' 369,3-ից մինչև 368,5 դրամ/1դոլար, ընդ որում, մի փոքր էլ ամրապնդվելով ռուբլու նկատմամբ' 5,04-ից մինչև 4,89 դրամ/1ռուբլի, իսկ եվրոյի նկատմամբ շարունակելով թուլանալ' 429,5-ից մինչև 430 դրամ/1եվրո: Մեկ տարի առաջ՝ 2025թ. հունիսի 5 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 383,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 437,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,80 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 4%-ով և 2%-ով, և ռուբլու նկատմամբ 2%-ով արժեզրկման մասին։