Երեքշաբթի, 9 Հունիսի 2026 10:21
Ալեքսանդր Ավանեսով

Wizz Air-ը չվերթներ է գործարկում Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա և Հունաստան

Wizz Air-ը չվերթներ է գործարկում Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա և Հունաստան

Արմինֆո.Wizz Air ավիաընկերությունը հունիսի 8-ից ուղիղ չվերթներ է գործարկում Երևանի և Լոնդոնի միջև։ Այս մասին հայտնել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի «Լուտոն» օդանավակայան չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

Ավիաընկերությունը հունիսի 7-ից չվերթներ է գործարկում նաև դեպի հունական Հռոդոս կղզի։ Չվերթները կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին։