Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026 14:27
Ալինա Հովհաննիսյան

ՊԵԿ նախագահ. Անկանխիկ վճարումների հասույթը հունվար-ապրիլին աճել է 31%-ով

ՊԵԿ նախագահ. Անկանխիկ վճարումների հասույթը հունվար-ապրիլին աճել է 31%-ով

Արմինֆո.Հունվար-ապրիլ ամիսներին անկանխիկ վճարումները պահպանում են նախորդ տարվա դինամիկան՝ ցուցադրելով աճի երկնիշ տեմպեր։ Այս մասին հունիսի 10-ին կայացած խորհրդարանական Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Այսպես, նրա խոսքով, նշված ժամանակահատվածում անկանխիկ վճարումները քանակական առումով աճել են 18%-ով, իսկ հասույթի ծավալով՝ 11%-ով։ Էլեկտրոնային առևտրի հարթակներում իրականացված գործառնությունների գումարների հաշվառմամբ՝ քանակական ցուցանիշով աճը կազմել է 51%, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 31%:

Նման դինամիկային, Հակոբյանի կարծիքով, նպաստում են կառավարության բարեփոխումները, ներդրված քեշբեքի (հետվճարի) համակարգերը, այդ թվում՝ թոշակառուների համար, և էլեկտրոնային առևտրի կարգավորման համար մտցված որոշակի սահմանափակումները։ «Խթանող միջոցառումների շնորհիվ մարդիկ սկսել են հասկանալ, որ անկանխիկ վճարումներն ավելի հարմար են և շահավետ, քանի որ թույլ են տալիս որոշակի հետվճարներ ստանալ և դրանք ուղղել այլ ծախսերի»,- ասել է ՊԵԿ ղեկավարը։

Ինչպես հայտնել է Հակոբյանը, 2025 թվականի արդյունքներով հայաստանյան տնտեսության մեջ գործարքների ավելի քան 50%-ն իրականացվել է անկանխիկ վճարումների միջոցով։