
Արմինֆո. Կոնվերս Բանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջոցով տաքսի ծառայությունից օգտվող հաճախորդների համար։
Եթե Կոնվերս Բանկի Mastercard քարտապան եք, նախընտրում եք երթևեկել հարմարավետ մեքենաներով և, միաժամանակ, խնայել, ապա այս արշավը հենց Ձեզ համար է:
Հունիսի 8-30-ը պատվիրեք ուղևորություն Yandex Go հավելվածով և օգտվեք հատուկ առաջարկից.
• 5000 ՀՀ դրամի չափով պրոմոկոդ,
• մինչև 10% քեշբեք կատարած վճարումների դիմաց։
Նոր առաջարկը Կոնվերս Բանկի C360 էկոհամակարգի հերթական նախաձեռնությունն է, որի նպատակն է հաճախորդների առօրյան դարձնել ավելի հարմարավետ, իսկ ֆինանսական ծառայություններից օգտվելը՝ առավել շահավետ։
Արշավի պայմաններին և սահմանափակումներին կարող եք ծանոթանալ conversebank.am կայքում կամ զանգահարելով 010 511 211 հեռախոսահամարով։