

Արմինֆո.«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 12-ից գործարկել է Երևան- Ալմաթի-Երևան չվերթերը: Այդ մասին հաղորդում է "Արմենիա Միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ։
«Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ավիատոմսերի համար՝ flyone.am։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում:
