
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ՝ Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում։
Ինչպես ԲՏԱ նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում, կողմերը քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները ռազմարդյունաբերության, պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ։