
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վատթարացրել է 2026 թվականի կանխատեսումը՝ ակնկալելով ՀՆԱ-ի աճի ավելի զգալի դանդաղում՝ մինչև 4,5-4,1% (նախկինում կանխատեսված 7,1-4,7% աճի և 2025 թվականի 7,1% փաստացի աճի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի աննշան փոփոխությամբ՝ մինչև 4,7-3,7% (նախկինում կանխատեսված 5,7-5,3%-ի դիմաց)։
Միևնույն ժամանակ, ԿԲ-ն վատթարացրել է արտաքին առևտրի կանխատեսումը՝ 2026-2027 թվականներին ակնկալելով արտահանման և ներմուծման անկում (նախկինում կանխատեսված երկու տոկոսանոց աճի դիմաց)։ Արդյունքում, ՀՆԱ-ի բացարձակ արժեքը 2026 թվականին կնվազի մինչև 10,9 տրլն դրամ (2025 թվականի 11,3 տրլն դրամ փաստացի ցուցանիշից), իսկ 2027 թվականին կաճի մինչև 11,8-11,7 տրլն դրամ։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ-ի հրապարակած «2026թ. II եռամսյակի դրամավարկային քաղաքականություն» հունիսյան զեկույցում։
ԿԲ թարմացված կանխատեսման համաձայն՝ 2026 թվականին գնաճը սպասվում է 4,1-3,9% միջակայքում (նախկինում կանխատեսված 4,4-3,3%-ի և 2025 թվականի 3,3% փաստացի գնաճի դիմաց)՝ 3% (+/-1 տ.կ.) թիրախային մակարդակի պարագայում, իսկ 2027 թվականին՝ 3,6-2,9% (նախկինում կանխատեսված 3,5-3,1%-ի դիմաց)։ Ընդ որում, ոչ արտահանելի, կոշտ գներով բնութագրվող ապրանքների հատվածում գնաճը, ըստ նոր կանխատեսման, 2026 թվականին կաճի ավելի զգալի՝ մինչև 3,5-3,4% (2025 թվականի 2,2%-ից), քան նախկինում կանխատեսվում էր (3,3-3%), իսկ 2027 թվականին կունենա աննշան նահանջ՝ մինչև 3,5-2,7% (նախկինում կանխատեսված 4,1-3,3%-ի դիմաց)։
Արտահանման և ներմուծման դինամիկան, ԿԲ թարմացված կանխատեսման համաձայն, 2025 թվականին անկման տեմպերի՝ մինչև 29,5-32,7% արագացումից հետո (2024 թվականի 11-3,2%-ի դիմաց), կպահպանվի անկման տիրույթում նաև 2026 թվականին՝ տեմպերի դանդաղմամբ մինչև 5,9-5,1% (արտահանման գծով) և մինչև 4,2-5,8% (ներմուծման գծով), այնինչ նախկին կանխատեսմամբ ակնկալվում էր աճի վերականգնում ինչպես արտահանման (մինչև 25,5-28,5%), այնպես էլ ներմուծման գծով (մինչև 36,7-34,9%)։ Այժմ ԿԲ-ն արտաքին առևտրի աճի վերականգնում է ակնկալում 2027 թվականին՝ արտահանման գծով 2,6-4,3%-ով և ներմուծման գծով 1,1-0,8%-ով, մինչդեռ նախկին կանխատեսմամբ սպասվում էր միայն երկնիշ աճի դանդաղում՝ արտահանման մասով մինչև 16-19% և ներմուծման մասով մինչև 11-14,3%:
Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը, ԿԲ նոր կանխատեսման համաձայն, 2026 թվականին կնվազի մինչև 6,5-5,7% (2025 թվականին 4,6%-ից մինչև 7,2% փաստացի աճից հետո), և թարմացված միջակայքն աննշան է տարբերվում նախկինում կանխատեսված 6,4-5,4%-ից։ Այս ցուցանիշի նվազումը կշարունակվի նաև 2027 թվականին՝ հասնելով բացասական 5,5-4,3%-ի (նախկինում կանխատեսված 6,1-4,9%-ի դիմաց)։
Դրամական փոխանցումներ/ՀՆԱ հարաբերակցությունը, ԿԲ թարմացված կանխատեսման համաձայն, 2026 թվականին կբարձրանա մինչև 2,8-2,9% (2025 թվականին 3,1%-ից մինչև 0,5% փաստացի նվազումից հետո), և գրեթե նույն մակարդակն է ակնկալվում 2027 թվականին՝ 2,9-3%, ինչը, այդուհանդերձ, վկայում է թույլ տնտեսական էֆեկտի մասին՝ տնտեսության վրա տրանսֆերտների ունեցած ազդեցության տեսանկյունից։
Բյուջետային եկամուտների և ծախսերի մասով Կենտրոնական բանկի 2026 թվականի կանխատեսումը հետևյալն է. ծախսերը կաճեն ավելի զգալի՝ 2.6 տրլն-ից հասնելով 3.5 տրլն դրամի, քան եկամուտները՝ 2.9 տրլն-ից հասնելով 3.1 տրլն դրամի, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը 419.3 մլրդ-ից կավելանա մինչև 540.4 մլրդ դրամ։ Արդյունքում, 2026 թվականին պետբյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը 3,7%-ից կբարձրանա մինչև 4,9-5%՝ ՀՆԱ-ում եկամուտների մասնաբաժնի ավելի աննշան աճի պարագայում՝ 25,5%-ից մինչև 28,3-28,4%, քան ՀՆԱ-ում ծախսերի մասնաբաժնի աճն է՝ 23,1%-ից մինչև 32,2-32,3%: 2027 թվականին եկամուտները կաճեն մինչև 3.3 տրլն դրամ, իսկ ծախսերը՝ մինչև 3.8 տրլն դրամ, ինչը կնվազեցնի դեֆիցիտը մինչև 447 մլրդ դրամ։ Պետբյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կնվազի մինչև 3,8%՝ ՀՆԱ-ում եկամուտների մասնաբաժնի աննշան անկմամբ մինչև 28-28,2% և ՀՆԱ-ում ծախսերի մասնաբաժնի անկմամբ մինչև 31,7-32%:
ՀՀ ԿԲ այս զեկույցում թարմացվել են նաև ԱՄՆ-ի, եվրոգոտու և ՌԴ-ի տնտեսական զարգացման ու գնաճի դինամիկայի, նավթի և պղնձի գների, ինչպես նաև FAO ինդեքսի մակարդակի կանխատեսումները: Այսպես, ԱՄՆ տնտեսության մասով 2026 թվականին ակնկալվում է 2,4-1,9% աճ (2025թ. 2,2% աճի դիմաց) և գնաճի պահպանում 2,7-2,6% մակարդակում (2025թ. 2,7%-ի դիմաց)։ Եվրոգոտու տնտեսության աճը 2026 թվականին կդանդաղի մինչև 1-0,4% (2025թ. 1,4%-ից)՝ գնաճի պահպանմամբ 2,3-2,4% մակարդակում (2025թ. 2,4%-ի դիմաց)։ ՌԴ տնտեսության աճը 2026 թվականին կդանդաղի՝ հասնելով ստագնացիոն 0,4-0,2%-ի (2025թ. 1%-ից)՝ գնաճի նվազմամբ մինչև 5,2-5,3% (2025թ. 9%-ից)։ 2027 թվականին ԱՄՆ տնտեսական աճը կպահպանվի 2,4-1,5% միջակայքում, եվրոգոտունը՝ նույնպես առանձնապես չի փոխվի (1,2-0,3%), իսկ Ռուսաստանինը՝ փոքր-ինչ կարագանա մինչև 1,3-1%, ընդ որում՝ գնաճը ԱՄՆ-ում կմեղմվի մինչև 2,3-1,9%, Եվրոգոտում կարագանա մինչև 2,8-2,6%, ՌԴ-ում կմեղմվի մինչև 4,8-5%: Նավթի գինը, ըստ նոր կանխատեսման, 2025թ. 69,1 դոլարից 2026 թվականին կբարձրանա մինչև 97,6-100,2 դոլար՝ մեկ բարելի դիմաց, սակայն 2027 թվականին կնվազի մինչև 84,3-90,6 դոլար: Պղնձի գինը 2025թ. մեկ տոննայի դիմաց 9947 դոլարից 2026 թվականին կբարձրանա մինչև 13560.3-13112.2 դոլար, իսկ այնուհետև՝ 2027 թվականին՝ մինչև 14736.8-14191.5 դոլար: FAO ինդեքսը, 2025 թվականին 122-ից մինչև 127,2 բարձրանալուց հետո, 2026 թվականին կամ կնվազի մինչև 126,8, կամ կբարձրանա մինչև 133,2, սակայն այնուհետև՝ 2027 թվականին, ակնկալվում է աճ մինչև 127-133,8 միջակայք։
Նշենք, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) իր հունիսյան կանխատեսման մեջ պահպանել է 2026-2027 թվականների համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ սպասումները՝ կանխատեսելով տեմպերի դանդաղում համապատասխանաբար մինչև 5,3% և 5,1%։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), նույնպես թարմացնելով կանխատեսումը հունիսին, չի փոխել Հայաստանի ՀՆԱ-ի աճի սպասումները 2026-2027 թվականների համար՝ կանխատեսելով տեմպերի դանդաղում համապատասխանաբար մինչև 5,3% և 5,5%։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), թարմացնելով կանխատեսումը հունիսի սկզբին, 2026 և 2027 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի հավասարաչափ՝ 5,5% աճ է ակնկալում։ Fitch Ratings-ը սույն թվականի հունվարին թարմացված կանխատեսման մեջ ակնկալում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ՝ 5%-ից բարձր 2026-2027 թվականներին։ S&P Global Ratings-ը սույն թվականի փետրվարին թարմացված կանխատեսման մեջ հայտարարել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղման մասին 2026 թվականին՝ մինչև 5,3%, և այնուհետև 2027 թվականին՝ մինչև 4,8%, որից հետո 2028 թվականին տեմպերը փոքր-ինչ կարագանան՝ հասնելով 5%-ի։ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) իր ապրիլյան կանխատեսման մեջ Հայաստանի համար 2026 թվականին կանխատեսել էր ՀՆԱ-ի 5,5% աճ՝ 2027 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 5,7%։ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծում ներառված է ՀՆԱ-ի 5,4% աճ՝ մինչև 11.9 տրլն դրամ (ավելի քան 32.2 մլրդ դոլար)։
Նշենք, որ ԱՄՀ-ի՝ դեկտեմբերին թարմացված կանխատեսման համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 5,5%։ Հայաստանի արտաքին առևտրի մասով, համաձայն ԱՄՀ կանխատեսման, արտահանումն ու ներմուծումը 2026 թվականին դուրս կգան գրեթե նույնական՝ 2,2-2,1% աճի մակարդակին՝ 2027 թվականին տեմպերի հետագա զուսպ արագացմամբ մինչև 3,4-3,7%: Համաշխարհային բանկը (ՀԲ) իր հունվարյան կանխատեսման մեջ նախանշում է Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղում 2026-2027 թվականներին մինչև 4,9-4,7%: Fitch Ratings-ը սույն թվականի հունվարին թարմացված կանխատեսման մեջ ակնկալում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ՝ 5%-ից բարձր 2026-2027 թվականներին։ S&P Global Ratings-ը սույն թվականի փետրվարին թարմացված կանխատեսման մեջ հայտարարել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղման մասին 2026 թվականին՝ մինչև 5,3%, և այնուհետև 2027 թվականին՝ մինչև 4,8%, որից հետո 2028 թվականին տեմպերը փոքր-ինչ կարագանան՝ հասնելով 5%-ի։ Միևնույն ժամանակ, S&P-ն կանխատեսում է արտահանման դինամիկայի բարելավում 2026 թվականին՝ անկումից դուրս գալով և արձանագրելով 2,2% աճ, տեմպերի աստիճանական արագացմամբ մինչև 3,7%՝ 2027 թվականին և մինչև 4,4%՝ 2028 թվականին։ Ընդ որում, Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծում ներառված է ՀՆԱ-ի 5,4% աճ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը, 2022 թվականին տեմպերի՝ 5,8%-ից մինչև 12,6% արագացումից հետո, սկսել է դանդաղել 2023 թվականին՝ մինչև 8,3%, և հետագայում՝ 2024 թվականին՝ մինչև 5,9%, որից հետո 2025 թվականին աճն արագացել է մինչև 7,2%, և բացարձակ արտահայտությամբ հասել է 11.318 տրլն դրամի (ավելի քան 29.2 մլրդ դոլար)։ ՀՆԱ-ի դեֆլյատորի ինդեքսը նույնպես, 2022 թվականին 106,9%-ից մինչև 108% աճից հետո, սկսել է նվազել՝ հասնելով 103,1%-ի 2023 թվականին և 101,4%-ի 2024 թվականին, այնուհետև 2025 թվականին բարձրանալով մինչև 103,6%: (ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 387,01 դրամ/$1):
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը, անցում կատարելով դրամավարկային քաղաքականության մշակման նոր կատարելագործված համակարգին (FPAS MARK II), 2024 թվականից սկսել է ՀՆԱ-ի կանխատեսումը հաշվարկել ըստ Case A և Case B սցենարների։ Այսպես, Case A սցենարները ենթադրում են դրամավարկային քաղաքականության՝ շուկայական սպասումները գերազանցող տոկոսադրույքներ՝ հաշվի առնելով, որ ռիսկերի և անորոշությունների գործոնները տնտեսությունում կարող են ձևավորել ավելի բարձր գնաճային միջավայր։ Իսկ Case B սցենարները ենթադրում են դրամավարկային քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքներ, քան շուկայական սպասումներն են՝ հաշվի առնելով, որ ռիսկերի և անորոշությունների գործոնները տնտեսությունում կարող են ձևավորել դեֆլյացիոն կամ ցածր գնաճային միջավայր։ Ընդ որում, Case A սցենարները նախատեսում են պահանջարկի ընդլայնում և առաջարկի զսպում, իսկ Case B սցենարները, ընդհակառակը,՝ պահանջարկի զսպում և առաջարկի ընդլայնում։