Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026 14:13
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է IOTA-ի Գործադիր խորհրդի անդամ

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է IOTA-ի Գործադիր խորհրդի անդամ

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բուդապեշտում մասնակցում է Հարկային վարչարարությունների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 30-րդ Գլխավոր ասամբլեային: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նիստում քննարկվել և ամփոփվել են 2025 թվականին IOTA-ի գործունեության արդյունքները, հաստատվել են 2027 թվականի բյուջեն և աշխատանքային ծրագիրը: Նիստի ընթացքում տեղի են ունեցել նաև IOTA-ի Գործադիր խորհրդի ընտրություններ, որոնց արդյունքներով Հայաստանն առաջին անգամ ընտրվել է կազմակերպության Գործադիր խորհրդի անդամ: Այս կարևոր ձեռքբերումը թույլ կտա հայկական հարկային վարչարարությանն առավել ակտիվ մասնակցել կազմակերպության ռազմավարական որոշումների կայացման գործընթացին, նպաստել անդամ երկրների միջև համագործակցության խորացմանը և միջազգային առաջավոր փորձի ներդրմանը: 30-րդ Գլխավոր համաժողովի շրջանակներում կազմակերպվել է նաև պանելային քննարկում՝ նվիրված հարկային մարմինների առջև ծառացած ներկա և ապագա մարտահրավերներին, որին մասնակցել են IOTA-ի անդամ երկրների հարկային մարմինների ղեկավարները:

Պանելային քննարկման ընթացքում ՊԵԿ նախագահը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով իր տեսլականը միջազգային հարկային համակարգում կազմակերպության դերի ու առաքելության, ինչպես նաև դրա հետագա ամրապնդման վերաբերյալ։