Հինգշաբթի, 18 Հունիսի 2026 12:55
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի իշխանությունները եւս կես տարով երկարաձգում են արտերկրից ցեմենտի ներկրման սահմանափակումները

Հայաստանի իշխանությունները եւս կես տարով երկարաձգում են արտերկրից ցեմենտի ներկրման սահմանափակումները

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ևս կես տարով երկարաձգում են արտերկրից ցեմենտի ներկրման սահմանափակումները։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում ։   

Կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրը սահմանել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը։ 

Ըստ հիմնավորման՝ իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ՝ 2025 թ. Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (0.94 մլն տոննա) 2024-ի նկատմամբ նվազել է 10.4%-ով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2025 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 751,3 հազ.տ. ցեմենտ (աճը 2024թ. նկատմամբ՝ 29,2%)։ Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ