Երկուշաբթի, 22 Հունիսի 2026 14:42
Ալինա Հովհաննիսյան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են ընդերքօգտագործող ընկերություններին ներկայացվող նոր պահանջները

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են ընդերքօգտագործող ընկերություններին ներկայացվող նոր պահանջները

Արմինֆո. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն,  հանդիպման նպատակն ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանքավայրերի շահագործվող տեղամասերի կամ արտադրական տարածքի փոշեառաջացման հիմնական աղբյուրների (ներառյալ հորատում, պայթեցում, բեռնավորում, մանրացում, փոխադրում, բեռնաթափում և այլ գործընթացներ) չեզոքացման նպատակով փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառման վերաբերյալ քննարկումն էր։ 

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերին արված փոփոխությունները պարտադիր են ընդերքօգտագործող ընկերությունների համար, ինչպես նաև հետաքրքրվել է ներկա խնդիրներց՝ հետագա բարդություններից խուսափելու համար։