Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026 10:03
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն

Արմինֆո.  Հուլիսի 25-ին Վայոց ձորի Հորս բնակավայրում առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն։ Այդ մասին հաղորդում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

«Փառատոնի ողջ ընթացքում կարող եք ոչ միայն համտեսել ու բացահայտել, այլև հասկանալ, թե ինչու է Հայաստանի վայրի բնությունն այդքան յուրահատուկ։ Բացահայտիր Հայաստանի վայրի բնության հարուստ ժառանգությունը։ Ունեցիր անմոռանալի օր, մասնակցիր սպասվող միջոցառումներին, աջակցիր գյուղական արտադրողներին և տեղական ձեռնարկատերերին, զգա համակեցության գաղափարը՝ մարդն ու բնությունը կողք կողքի», - ասվում է հաղորդագրությունում։

 

Նաեւ ընդգծվում է, որ փառատոնը կարևոր քայլ է դեպի COP17։ Փառատոնն իրականացվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Փառատոնը ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ Darwin Initiative-ի , Bears in Mind foundation-ի միջոցով: