Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026 18:37
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան. Արտահանման աջակցության գործակալության ստեղծման գործընթացն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներս այն կձևավորվի

Փաշինյան. Արտահանման աջակցության գործակալության ստեղծման գործընթացն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներս այն կձևավորվի

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը ձեռքերը ծալած չի նստում՝ սպասելով Եվրոպական միության աջակցությանը հայրենական արտադրանքն արտասահմանյան շուկաներ արտահանելու հարցում։

Այս մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ երկրում Արտահանման աջակցության գործակալություն ստեղծելու առաջարկի վերաբերյալ հարցին։

Փաշինյանը հիշեցրել է, որ երկրի իշխանություններն արդեն իսկ ընդունել են արտահանողների աջակցության բազմաթիվ ծրագրեր։ Կառավարության այսօրվա նիստում նույնպես ընդունվել են համապատասխան որոշումներ։ Ինչ վերաբերում է Գործակալությանը, ապա, ինչպես նշել է Փաշինյանը, դրա ստեղծման գործընթացն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներս այն կձևավորվի։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր Հայաստանին 18 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ իր առևտուրն ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու համար։ Նա, որպես օրինակ, մատնանշել էր Արտահանման աջակցության գործակալության ստեղծման հնարավորությունը։