
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 3-ը կրճատվել են եւ դոլարային, եւ ռուբլով գործարքները: Եվրոյով գործարքներ արդեն չորս ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը ծավալվել է 78,6% աճից դեպի 81,5% անկում, որին զուգընթաց դիտվել է ռուբլով գործարքների անկման դանդաղում՝ 22,2%-ից մինչև 1,3%:
Դա թույլ է տվել ռուբլու գործարքների շաբաթական ծավալի գերակշռության վերականգնում դոլարի նկատմամբ՝ 3 անգամ խզումով, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ գերակշռում էին դոլարով գործարքները՝ 2 անգամ տարբերությամբ։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (29.06-03.07.26, 22.06.26 - ի համեմատ) դոլարի և եվրոյի առք ու վաճառքի անկման միտումը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքներում առքի անկման արագացումն ուղեկցվել է վաճառքի աճի միտումով։
Արդյունքում, ս.թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 3-ը դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է' 367,8-ից մինչև 366,5 դրամ/1դոլար, միաժամանակ, շարունակելով ամրապնդվել ինչպես եվրոյի նկատմամբ' 420,3-ից մինչև 420 դրամ/1եվրո, այնպես էլ ռուբլու նկատմամբ' 4,40-ից մինչև 4,35 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. հուլիսի 3 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 383,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 450,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,83 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 4%-ով, 7%-ով և 10%-ով։