
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։
Նախարարը կարևորել է դեսպանությունների աջակցությունը՝ հայկական արտադրողների և ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի ու դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդման գործում։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում, լոգիստիկ և տարանցիկ ուղղությունների զարգացումը, B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ ուղղություններ։
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին, լսել նրանց առաջարկությունները՝ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսել է լայնածավալ սահմանափակումներ կիրառել Հայաստանից մատակարարումների վրա։ 2026 թվականի հունիսի 12-ից "Ռոսսելխոզնադզորն" ամբողջությամբ արգելել է Հայաստանից ՌԴ ներկրումը, ինչպես նաև "կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի" տարանցումը ՌԴ տարածքով։ Արգելքի տակ է հայտնվել ԵԱՏՄ շուրջ 130 անուն ապրանք, այդ թվում, գործնալանում, ցանկացած միրգ, բանջարեղեն, ընկույզ, հատապտուղ, կանաչի, ինչպես նաև ծաղիկներ։ Բացի այդ, 2026 թվականի հունիսի 26-ից գերատեսչությունը կասեցրել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի սերտիֆիկացումն ու ներմուծումը ։