Շաբաթ, 11 Հուլիսի 2026 11:29

Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին

Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին

Արմինֆո. Հուլիսի 9-ին Ամերիաբանկը մեկ հարկի տակ համախմբեց «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին:

 

Մրցույթը կայացել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ԿՍՊ արշավի շրջանակում, որի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ պետական կամ մասնավոր բուհերում: Մրցույթի արդյունքում 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ:

 

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը երկրորդ տարին անընդմեջ իրականացվել է  «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ գործող պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողները, որոնք դիմելու պահին ունեին Ամերիաբանկի Visa Student տեսակի գործող քարտ: Հաղթողներն ընտրվել են երկու չափանիշների համադրմամբ` կուտակային միջին որակական գնահատական /ՄՈԳ/ և մրցույթի շրջանակում անցկացվող ինտելեկտուալ թեստի արդյունքներ:

 

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2024թ.-ին, կրթաթոշակ է տրամադրվել ՀՀ 15 բուհից 160 ուսանողի: Մինչ օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել և կրթաթոշակի արժանացել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Բացի դրանից, 2024թ. մրցույթի արդյունքներով 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, ևս 3-ը ստացել է ֆինանսավորում իրենց ներկայացրած ծրագրերի իրագործման համար:

 

 

Միջոցառման մասին

 

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին այս և նախորդ տարվա մրցույթի հաղթողները, ինչպես նաև ՀՀ բուհերի ներկայացուցիչներ: Օրակարգը հագեցած էր` ինտերակտիվ պանելային քննարկում, խոսնակների ելույթներ հաջողության պատմությունների վերաբերյալ, խաղեր և այլն: Ամբողջ օրվա առանցքում Ա կետն էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները և հաջողության ճանապարհը, կայացվում են կարևոր որոշումները։

Պանելային քննարկման ընթացքում առաջարկվում էր 2 պնդում, որոնցից մեկի օգտին  ուսանողները հնարավորություն ունեին քվեարկել, այնուհետև բանախոսները կիսվում էին պնդումների վերաբերյալ իրենց տեսակետերով: Քննարկումից հետո քվեարկությունը կրկնվում էր, ինչը թույլ էր տալիս տեսնել կարծիքների փոփոխությունը:

Պանելային քննարկման խոսնակներն էին Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Renderforest ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը և «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

 

Իրենց փորձով և հաջողության պատմություններով կիսվեցին նաև Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը:

 

Ամերիաբանկի հատուկ առաջարկներն ուսանողներին

 

Նշենք, որ Ամերիաբանկն ունի նաև հատուկ առաջարկներ ուսանողների համար: Մասնավորապես, Visa Student քարտը տրամադրվում է անվճար` 4 տարով առանց սպասարկման վճարի: Visa Student քարտի միջոցով ուսանողների համար ներկա պահին հասանելի են հետևյալ արտոնությունները`

 

- Տարեկան 3% դրույքաչափով տոկոսի կուտակում քարտային հաշվի դրական մնացորդին

- Զեղչեր մի շարք կրթական և ժամանցային միջոցառումների համար, օրինակ` 10% զեղչ British Council-ում անգլերենի առցանց դասընթացների համար, 15% զեղչ edX և GetSmarter առցանց կրթական հարթակներում  դասընթացների համար, ինչպես նաև KinoPark-ից օգտվելու համար և այլն: Մանրամասն` այստեղ:

Բացի Visa Student քարտի միջոցով հասանելի առավելություններից, Ամերիաբանկն առաջարկում է նաև մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով ուսանողական վարկ` աջակցելու համար ուսանողներին կրթավճարի ծախսերը հոգալու հարցում: Մանրամասն` այստեղ:

Իսկ հետաքրքիր նորությունների և հատուկ առաջարկների մասին առաջինն իմանալու համար ուսանողները կարող են բաժանորդագրվել Ամերիաբանկի AmeriaStudent Telegram-յան ալիքին: Ընդգծենք, որ առաջիկայում ուսանողների համար այլ հետաքրքիր նորություններ ևս լինելու են:

 

 

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: