Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026 21:08
Ալինա Հովհաննիսյան

Կանադայի հետ հարաբերությունների առկա դինամիկան անհրաժեշտ է ամրագրել առևտրատնտեսական հստակ արդյունքներով. ԱԳՆ

Կանադայի հետ հարաբերությունների առկա դինամիկան անհրաժեշտ է ամրագրել առևտրատնտեսական հստակ արդյունքներով. ԱԳՆ

Արմինֆո. Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ: 

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջազգային զարգացումներին և Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգին:

 

Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների առկա դինամիկան առևտրատնտեսական հստակ արդյունքներով ամրագրելու անհրաժեշտությունը: 

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Կանադայի միջև առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-մայիս ամիսներին աճել է 16,5%-ով՝ կազմելով 14,1 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը կազմել է 1,4 մլն դոլար՝ 25,3% տարեկան աճով՝ ներմուծման 15,6%-ով, մինչև 12,7 մլն դոլար աճի ֆոնին։