Ուրբաթ, 24 Հուլիսի 2026 19:05
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 20-24-ը դոլարային գործարքները կրճատվել են, ռուբլով գործարքներն զգալիորեն աճել են, եւ տեւական դադարից հետո վերսկսվել են եվրոյով գործարքները

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 20-24-ը դոլարային գործարքները կրճատվել են, ռուբլով գործարքներն զգալիորեն աճել են, եւ տեւական դադարից հետո վերսկսվել են եվրոյով գործարքները

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքները սկսել են կրճատվել, իսկ ռուբլով գործարքներն զգալի աճի է հասել:

Դրա հետ մեկտեղ, գրեթե հինգամսյա ընդմիջումից հետո, վերսկսվել են եվրոյով գործարքները։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 7% աճից շրջադարձ է կատարել դեպի 37,4% անկում, ինչին զուգընթաց ռուբլով գործարքների թրենդը 59,4% անկումից հասել է 4,6 անգամ զգալի աճի։ Արդյունքում՝ վերականգնվել է ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը դոլարային գործարքների նկատմամբ՝ 4 անգամ տարբերությամբ, ընդ որում, ավելի զգալիորեն գերակշռելով եվրոյով գործարքների նկատմամբ՝ 8 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ դոլարային գործարքները գրեթե 2 անգամ գերակշռում էին ռուբլով գործարքների նկատմամբ։ 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (20-24.07.26 - ը ' 13-17.07. 26-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի անկումն արագացել է, եվրոյով գործարքներում առքի աճն ուղեկցվել է վաճառքի նախանշվող անկմամբ, իսկ ռուբլով գործարքներում դիտվել է առքի անկման արագացում՝ վաճառքի միտման աճից դեպի անկում շրջադարձի պայմաններում: 

Արդյունքում՝ ս.թ. հուլիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում դրամը շարունակել է արժևորվել ինչպես դոլարի նկատմամբ' 364,3-ից մինչև 363,3 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 417-ից մինչև 414,8 դրամ/1եվրո, միաժամանակ, սկսելով թուլանալ ռուբլու նկատմամբ' 4,22-ից մինչև 4,25 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. հուլիսի 24-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 383,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 450 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,83 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 5%-ով, 8%-ով և 12%-ով։