Շաբաթ, 25 Հուլիսի 2026 15:21
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կապի օպերատորները 2026թ. առաջին կիսամյակում 8,8%-ով ավելացրել են հարկային վճարումները

Հայաստանի կապի օպերատորները 2026թ. առաջին կիսամյակում 8,8%-ով ավելացրել են հարկային վճարումները

Արմինֆո. Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2026թ. առաջին կիսամյակում պետական գանձարան է ուղղել 22.2 մլրդ դրամ, ինչը 8.8% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ գումարից 9.4 մլրդ դրամը վճարվել է ԱԱՀ, 3.8 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.7 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

 

Կապի օպերատորների շրջանում առաջատար դիրք է շարունակում է զբաղեցնել "ՎԻՎԱ Արմենիան"՝ մեկ տարվա ընթացքում 11-րդ հորիզոնականից իջնելով 19-րդ հորիզոնական' պետական գանձարան վճարելով 10.4 մլրդ դրամ, որից 3.9 մլրդ' ԱԱՀ, 2.4 մլրդ' շահութահարկ, և 1.2 մլրդ' եկամտահարկ:

 

Հաջորդը UCom-ն է, որը 38-րդ հորիզոնականից բարձրացել է 27-րդ հորիզոնական ՝ հարկերի գծով բյուջե փոխանցելով 5.8 մլրդ դրամ, որից 3 մլրդ՝ ԱԱՀ, 1.1 մլրդ՝ եկամտահարկ, և 59.6 մլն՝ շահութահարկ։

 

Telecom Armenia-ն (TEAM ապրանքանիշ) մեկ տարվա ընթացքում 37-րդ հորիզոնականից առաջադիմել է 35-րդ հորիզոնական' պետական գանձարան վճարելով 4.8 մլրդ դրամ, որից 1.9 մլրդ' ԱԱՀ, 1.1 մլրդ' եկամտահարկ, և 55.5 մլն' շահութահարկ:

 

"Ջի Էն Սի Ալֆա" -ն (OVIO ապրանքանիշ) զբաղեցրել է 157-րդ հորիզոնականը (մեկ տարի առաջվա 219-րդի համեմատ)' պետբյուջե վճարելով 1.2 մլրդ դրամ հարկեր, որից 550.8 մլն' ԱԱՀ, 378 մլն' եկամտահարկ, 151 մլն' շահութահարկ:

 

1000 խոշոր հարկատուների ցանկում հեռահաղորդակցության օպերատորներին բաժին է ընկնում 2%:

 

Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ն հայտարարել է Ovio ապրանքանիշի ներքո գործող "Ջի Էն Սի ԱԼՖԱ" ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի կնքման մասին։

 

Նշենք, որ 2025 թվականի առաջին կիսամյակում կապի խոշորագույն օպերատորների քառյակը տարեկան 5,2% - ով կրճատել է հարկերի գծով վճարումները պետական գանձարան, ուղղելով, ընդհանուր առմամբ, 20.4 մլրդ դրամ, որից 8.9 մլրդ դրամ՝ ԱԱՀ, 3.6 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.8 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այն ժամանակ եւս կապի օպերատորների շարքում հարկային վճարումների գծով առաջատար էր "ՎԻՎԱ Արմենիան", որին հաջորդում էին Telecom Armenia-ն, UCom-ը և "Ջի Էն Սի Ալֆա"-ն։