
Արմինֆո.Ճիշտ կառավարման դեպքում որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կարող է կրճատել Ադրբեջանի հետ տնտեսական անջրպետը։ Նման կարծիք է հայտնել "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում:
Նրա խոսքով՝ շատերն ասում են, թե Հայաստանը շանսեր չունի, քանի որ Ադրբեջանը նավթադոլարների միջոցով կդառնա գերզարգացած երկիր՝ ամենահզորը տարածաշրջանում: Կարապետյանը, սակայն, նշել է, որ "Ուժեղ Հայաստանում" համոզված են հակառակում։ "Մենք հակառակին ենք հավատում։ Որոշակի ժամանակահատվածում ճիշտ կառավարման դեպքում Հայաստանը կկարողանա կրճատել Ադրբեջանի հետ տնտեսական խզումը", - հայտարարել Է դաշինքի քաղխորհրդի անդամը։ Պարզաբանելով, թե ինչպես է դա հնարավոր անել, Կարապետյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի արտահանման 90 տոկոսը բաժին է ընկնում նավթին և գազին: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այսօր Ադրբեջանը օրական արդյունահանում է 500 հազար բարել, մինչդեռ, 7 տարի առաջ այդ թիվը կազմում էր 750 հազար բարել: "Այսինքն, 7 տարվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է նավթի արդյունահանման 30 տոկոս անկում։ Այնինչ, ինչ տեղի է ունենում աշխարհում, այժմ սպառվում է մոտ 106 մլն բարել նավթ։ Մինչև այս պահը ամեն տարի սպառման ծավալն աճում էր ։ Բայց 6 տարի անց, էլեկտրոնային ավտոմեքենաների հանրահռչակման արդյունքում, նավթի արդյունահանումը 108-109 մլն բարել մակարդակից կնվազի", - վստահ է Կարապետյանը։
Դա, նրա համոզմամբ, նշանակում է, որ նոր նավթային երկրները կսկսեն իջեցնել գները, ինչն ինչ-որ չափով կբերի նաև գազի գնի նվազման։ "Ի՞նչ է անելու այդ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը, որն ամբողջությամբ կախված է նավթից և գազից, և որն այս ընթացքում չի ստեղծել նոր արդյունաբերական ձեռնարկություններ, ներառական տնտեսություն։ Հենց այդ պահին Ադրբեջանը կսկսի հետ մնալ մեզանից", - ամփոփել է Կարապետյանը։