Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026 18:27
Ալինա Հովհաննիսյան

Տեղի է ունեցել ՀԷՑ ՓԲԸ բաժնետոմսերի  նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագծի հանրային լսումը

Տեղի է ունեցել ՀԷՑ ՓԲԸ բաժնետոմսերի  նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագծի հանրային լսումը

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանրային լսմանը մասնակցել են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, Էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։

Հիշեցնենք, որ 2016 թվականից "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված "Տաշիր" ընկերությունների խմբին: ՀԷՑ ՓԲԸ-ն ազգայնացնելու մտադրության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գործարարի տան խուզարկությունից և նրա կալանավորումից հետո: 

Ավելի ուշ խորհրդարանն ընդունել էր օրենք, որը թույլ է տալիս ժամանակավոր պետական կառավարչի նշանակումը ։ Օգոստոսին "Տաշիր Կապիտալ" - ը Վարչական դատարանում վիճարկել էր ինչպես բուն օրենքը, այնպես էլ կառավարչի (Ռոմանոս Պետրոսյան) նշանակումը, ինչպես նաև դիմել էր Ստոկհոլմի արբիտրաժ: Հուլիսի 22-ին արբիտրաժը կասեցրել է համապատասխան որոշումների գործողությունը և կոչ արել զերծ մնալ ակտիվների առգրավման հետագա քայլերից: Սակայն Հայաստանի կառավարությունը հայտարարել էր, որ այդ որոշումը պարտադիր չէ կատարման համար՝ վկայակոչելով ազգային օրենսդրության գերակայությունը։ 

2025թ. նոյեմբերի 17-ին "Տաշիր Կապիտալ"-ը զրկվել է ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից: Դրանից հետո վարչապետը հայտարարել է, որ պետությունը դիտարկում է ընկերությունը գնելու հնարավորությունը։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել նրա ակտիվների գնահատում, որը դեռ չի ավարտվել։ Դիտարկվել են ինչպես ուղղակի պետական կառավարման, այնպես էլ ընկերությունը միջազգային օպերատորին հանձնելու տարբերակները։