
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան արժանացել է Global Banking & Finance Review Awards 2026 միջազգային մրցանակաբաշխության «25 Years of Excellence – Capital Market Development Armenia 2026» հեղինակավոր մրցանակին՝ արժանանալով միջազգային բարձր գնահատականի Հայաստանի կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման գործում ունեցած 25-ամյա ներդրման համար։
Մրցանակը շնորհվում է Մեծ Բրիտանիայում հիմնադրված Global Banking & Finance Review հեղինակավոր ֆինանսական հրատարակության կողմից, որը 2010 թվականից գնահատում է ֆինանսական ոլորտում լավագույն փորձը, նորարարական լուծումները և շուկայի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած կազմակերպություններին։։
«25 Years of Excellence – Capital Market Development Armenia 2026» մրցանակը խորհրդանշում է Հայաստանի կապիտալի շուկայի շուրջ 25 տարվա զարգացման ուղին՝ ընդգծելով Հայաստանի ֆոնդային բորսայի առանցքային դերը ժամանակակից, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան շուկայական ենթակառուցվածքների ձևավորման գործում։
Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան.
Հատկանշական է, որ այս միջազգային ճանաչումը համընկավ Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյա հոբելյանական տարվա հետ։ 2026 թվականի մայիսին Բորսան նշեց իր հիմնադրման 25-ամյակը՝ կազմակերպելով հոբելյանական միջոցառում, որը համախմբեց Հայաստանի և արտերկրի պետական կառույցների, ֆինանսական կազմակերպությունների, բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, միջազգային գործընկերների և կապիտալի շուկայի մասնակիցների ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Բորսայի 25 տարվա կարևորագույն ձեռքբերումները, միջազգային համագործակցության ընդլայնումը և Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հաջորդ փուլին ուղղված ռազմավարական նախաձեռնությունները։ Հոբելյանական միջոցառման մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Այսօր Հայաստանի ֆոնդային բորսան շարունակում է իրականացնել ռազմավարական նախաձեռնություններ՝ ուղղված ծառայությունների թվայնացմանը, շուկայի ենթակառուցվածքների զարգացմանը, նոր ֆինանսական գործիքների ներդրմանը և ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացմանն ու միջազգային ճանաչելիության ամրապնդմանը։
Global Banking & Finance Review Awards 2026 մրցանակաբաշխության մանրամասներին և հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հղումով:
-Ավարտ-
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։