
Արմինֆո. "Աէրոֆլոտ" ավիաընկերությունը նոր չվերթ է գործարկում Կրասնոդարից դեպի Գյումրի: Այդ մասին ասվում է փոխադրողի Max-ի ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Թռիչքները կիրականացվեն օգոստոսի 28-ից, շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին ՝Airbus A320-ով: Տոմսերի ամրագրման և վաճառքի ծառայությունների տվյալների համաձայն, այժմ ոչ մի ավիաընկերություն այս ուղղությամբ ուղիղ չվերթներ չի իրականացնում։
Գյումրին կդառնա Կրասնոդարից "Աէրոֆլոտի" երթուղային ցանցի 13-րդ կետը: Ամառային չվացուցակում ավիաընկերությունը իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Ուֆա, Երևան, Դուբայ (ԱՄԷ), Ստամբուլ (Թուրքիա), ինչպես նաև՝ Եգիպտոսի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ: