
Արմինֆո Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 27-31-ը կրճատվել է դոլարով, ռուբլով եւ եվրոյով գործարքների ծավալը:
Մասնավորապես, դոլարային գործարքների անկումն արագացել է 37,4%-ից մինչև 40,3%, ռուբլով գործարքների միտումը շրջադարձ է կատարել 4,6 անգամ էական աճից դեպի 57% անկում, և, դրան զուգահեռ, 33,3% - ով կրճատվել է եվրով գործարքների ծավալը։ Արդյունքում՝ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը պահպանել է գերակշռությունը դոլարով գործարքների նկատմամբ՝ կրճատելով խզումը 4 անգամից մինչև 3 անգամ, և շարունակելով ավելի զգալիորեն գերակշռել եվրոյով գործարքների նկատմամբ, սակայն, նույնպես կրճատելով խզումը՝ 8 անգամից մինչև 5 անգամ, ընդ որում, դոլարային գործարքները գրեթե 2 անգամ գերակշռել են եվրոյով գործարքների նկատմամբ նկատմամբ ։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (27-31.07.26 - ը ' 20-24.07. 26-ի համեմատ) դոլարի և ռուբլու առքուվաճառքի միտումը անկումից հասել է աճի, իսկ եվրոյով գործարքներում վաճառքի աճն ուղեկցվել է առքի միտման ծրջադարձով դեպի անկում։
Արդյունքում՝ ս.թ. հուլիսի 27-31-ը դրամն արժեզրկման միոտում է դրսեւորել ինչպես դոլարի նկատմամբ' 363,3-ից մինչև 365,5 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 414,8-ից մինչև 419,5 դրամ/1եվրո, միաժամանակ, շարունակելով թուլանալ ռուբլու նկատմամբ' 4,25-ից մինչև 4,35 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2025թ. հուլիսի 31-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 382,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 440 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,75 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 5%-ով, 5%-ով և 8%-ով: