
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 2-ը ներառյալ.
ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմել է 1283 հատ կամ օգտագործվել է 57%-ը, դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1164 հատ կամ օգտագործվել է 90%-ը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտան արդեն իսկ օգտագործվել է 90%-ով` Կոմիտեն ավելի հաճախ կսկսի հրապարակել քվոտայի մնացորդները», - նշվում է հաղորդագրությունում: