
Արմինֆո. Արդշինբանկը Mastercard-ի հետ համատեղ անց է կացնում cashback ակցիա իր քարտապանների համար:
Օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբերի 3-ը ակցիային մասնակցող ռեստորաններում և սրճարաններում Արդշինբանկի POS տերմինալներով Արդշինբանկի Mastercard քարտերով վճարումներ կատարելիս քարտապանները կստանան 10% cashback։
Ակցիային կարող են մասնակցել Արդշինբանկի բոլոր Mastercard քարտապանները՝ բացառությամբ Mastercard Pension (կենսաթոշակային) քարտապանների։ Յուրաքանչյուր քարտի համար ամբողջ ակցիայի ընթացքում հնարավոր է ստանալ հանրագումարային մինչև 20,000 ՀՀ դրամ cashback (ներառյալ հարկերը), որը կփոխանցվի նույն քարտին ակցիայի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։
Առաջարկը կգործի Երևանի և մարզերի հետևյալ ժամանցային կետերում․
- «Յասաման» ռեստորանների ցանց (Երևան՝ Եկմալյան 1/1, Ծովագյուղ և Ծաղկաձոր)
- «Սիռովարնյա» ռեստորանների ցանց (Երևան՝ Հյուսիսային պողոտա 5 և Վազգեն Սարգսյան 2)
- «Գինետուն» ռեստորան (Երևան–Սևան ավտոմայրուղի)
- «Սարիզարդ» ռեստորան (Գառնի)
- «Ռեդ Բրիջ» ռեստորան (Երևան)
- «Օգոստոս» սրճարան (Երևան)
- «Դը Պարկ Կաֆե» ռեստորան (Երևան)
- «Լոս Պուեբլոս» ռեստորան (Երևան)
Cashback-ը ենթակա է հարկման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ակցիայի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ Արդշինբանկի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ։
Mastercard ստանդարտ և պրեմիում դասի քարտեր կարելի է պատվիրել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում, բանկն ունի 74 մասնաճյուղ և ապահովում է ներկայություն Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում: Մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ: