Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026 17:15
Ալինե Գրիգորյան

Սամվել Կարապետյանը Հայաստանի իշխանությունների "հաջողությունն" է համարել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության 2/3-ով նվազումը՝ նախորդ տարվա համեմատ

Սամվել Կարապետյանը Հայաստանի իշխանությունների "հաջողությունն" է համարել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության 2/3-ով նվազումը՝ նախորդ տարվա համեմատ

Արմինֆո. Նախորդ տարվա համեմատ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության 2/3 - ով կրճատումը այս անկարող իշխանության "հաջողությունն" է։

Այդ մասին օգոստոսի 6-ին հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը։ 

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2/3-ով և անցյալ տարի նվազել է մինչև 8 մլրդ դոլար: "Որքան հիշում եմ, 2024 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 11 մլրդ դոլար։ Ես դա համարում եմ այս անկարող իշխանության "հաջողությունը"։ Քանի որ նրանց նպատակը մեր գյուղացիներին ավելի աղքատ դարձնելն է", - հայտարարել է Կարապետյանը։ 

Քաղաքական գործիչը մեկնաբանել է նաև Հայաստանի վարչապետի հայտարարությունը՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն հավատարմագրային կառավարման հանձնելու մտադրության մասին: Նա նշել է, որ իշխանությունները նախ պետք է կարողանան այն խլել, որպեսզի ինչ-որ մեկին փոխանցեն։ "Դրա համար գոյություն ունեն դատարաններ՝ հայկական և միջազգային։ Այս պահին մենք պայքարում ենք նրանց անօրինական գործողությունների դեմ ։ Եվրոպական դատարանում մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում այս հարցում։ Նաև մենք ունենք Արբիտրաժային դատարանի որոշում, որն արգելում է նրանց ցանկացած գործողություն այդ ակտիվի նկատմամբ", - հայտարարել է դաշինքի առաջնորդը։ 

Իսկ բարեգործությամբ զբաղվելու իրենց հնարավորությունը սահմանափակելու իշխանության փորձերը նա որակել է հարկադրվածլ։ "Նա (Վարչապետը-խմբ.) հարկադրված է նման քայլերի գնալ, քանի որ, նույնիսկ, իր տրամադրության տակ ունենալով ողջ պետական ռեսուրսը, նա ոչինչ չի կարող անել։ Դրա պատճառով նա ստիպված է սահմանափակել այլ մարդկանց գործունեությունը, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են գոնե ինչ-որ լավ բան անել մեր գյուղացիների համար", - ամփոփել է Սամվել Կարապետյանը ։