Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026 11:14
Ալինա Հովհաննիսյան

Միջազգային Subway ապրանքանիշը դիտարկում է հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունը

Միջազգային Subway ապրանքանիշը դիտարկում է հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունը

ԱրմԻնֆո. Աշխարհի խոշորագույն արագ սննդի ռեստորանների ցանցերից մեկը՝ Subway միջազգային ապրանքանիշը, քննարկում է հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Subway միջազգային ապրանքանիշի տարածաշրջանային տնօրեն Էֆե Չելիքի և հայ ներդրող Լևոն Հայրապետյանի հանդիպման արդյունքներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Subway միջազգային արագ սննդի ցանցի հայկական շուկա մուտք գործելու և երկրում ավելի քան 60 մասնաճյուղ բացելու հնարավորությունը: Յուրաքանչյուրի համար ներդրումների ծավալը կկազմի 150,000-ից մինչև 300,000 դոլար:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախագիծը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային ֆրանշիզային մշակույթի զարգացմանը, տեղական մատակարարների ներգրավմանը և սննդի սպասարկման ոլորտում միջազգային ստանդարտների ներդրմանը:

Subway-ը աշխարհի խոշորագույն արագ սննդի ռեստորանների ցանցերից մեկն է, որը մասնագիտանում է սենդվիչների, աղցանների և փաթաթանների մեջ: Ընկերությունը հիմնադրվել է 1965 թվականին Միացյալ Նահանգներում։

Ցանցը գործում է ֆրանշիզային մոդելով և ներառում է ավելի քան 37,000 ռեստորան մոտավորապես 100 երկրներում։ Subway-ը համարվում է սննդի սպասարկման ոլորտի ամենամեծ ֆրանշիզատուներից մեկը։

Վերջին տարիներին ընկերությունը ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային ներկայությունը և թարմացնում է իր ռեստորանների հայեցակարգերն ու ճաշացանկերը։