
ԱրմԻնֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, նորարարության և թվային փոխակերպման ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը՝ խթանելով երկու երկրների տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ Ժասլան Մադիևը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Firebird AI-ի արհեստական բանականության գործարանի պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Արարողությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետը, ինչպես նաև NVIDIA, Dell Technologies և այլ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։