Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026 16:43
Ալեքսանդր Ավանեսով

"Ուժեղ Հայաստան". Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման դիմաց Բաքուն պետք է վճարի Երևանին

"Ուժեղ Հայաստան". Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման դիմաց Բաքուն պետք է վճարի Երևանին

Արմինֆո.Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) անցկացման դիմաց Բաքուն պետք է վճարի Երևանին։ Նման տեսակետ է հայտնել ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

 

Նրա խոսքով՝ վճարումը պետք է կատարվի ոչ միայն ԷՀԳ անցկացման, այլև երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի համար։ Ընդ որում, տվյալ ենթակառուցվածքը պետք է լինի հենց ճանապարհ, այլ ոչ թե՝ միջանցք, և դրա անվտանգության ու արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը պետք է վերապահվի հայկական կողմին։ Դրա ցանկացած այլ դասակարգում սպառնում է հայկական պետության ինքնիշխանությանը։ Կարապետյանը նկատել է, որ ադրբեջանցի մասնագետների կողմից Մեղրիի տարածքի ուսումնասիրության մասին տեղեկատվությունը ստացվել է ոչ թե պետական կառույցներից, այլ՝ ոչ պաշտոնական խողովակներով, ինչը հիմնավոր մտահոգություն է հարուցել: Խոսք պետք է գնա բացառապես Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհի մասին, որով տարանցումը հնարավոր է վճարումներից և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բացառումից հետո, այլ ոչ թե՝ արտատարածքային միջանցքի մասին։

 

Կարապետյանը մեկնաբանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներմ այն մասին,  որ ատոմակայանի փակումից հետո Հայաստանին էներգետիկ ուժեղ ճգնաժամ է սպասվում: Այդ առնչությամբ խմբակցության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն նոր ատոմակայան կառուցելու, այլեւ էներգիայի վերականգնվող աղբյուրներ զարգացնելու համար: