
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով։ Պրոդուկտը նախատեսված է ընկերությունների ընթացիկ ու ներդրումային խնդիրների լուծման համար և առանձնանում է վարկային հայտը դիտարկելու արագությամբ։
«Էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավային ապահովվածության կամ գրավի մասնակի ապահովմամբ՝ 1-ից մինչև 60 ամիս ժամկետով։ Ֆինանսավորման գումարը կազմում է 500 հազ․ ՀՀ դրամից մինչև 20 մլն ՀՀ դրամ։ Տարեկան տոկոսադրույքը՝ 10% - 16% (փաստացի տոկոսադրույք՝ 12․7% - 20․92%)։
Վարկային միջոցները նախատեսված են տարատեսակ բիզնես խնդիրների լուծման համար՝ հիմնական և շրջանառու միջոցների համալրում, ինչպես նաև՝ գործող վարկերի մարում։
«Մենք տեսնում ենք ձեռնարկատերերի կայուն պահանջարկն արագ և հասանելի ֆինանսավորման նկատմամբ, որը հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով լուծել ընթացիկ խնդիրները և իրականացնել զարգացման ծրագրերը։ «Էքսպրես» վարկի պորտֆելի դրական դինամիկան վկայում է նման մոտեցման պահանջված լինելու մասին և հաստատում փոքր բիզնեսի համար ֆինանսավորման արագ հասանելիության կարևորությունը։ Բանկի համար սա նաև ուղենիշ է պրոդուկտային շարքի հետագա ընդլայնման գործում․ մենք ձգտում ենք տալ լուծումներ, որոնք հաշվի են առնում ձեռնարկատերերի իրական կարիքները և օգնում նրանց վստահորեն շարժվել առաջ»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։
Բանկի վիճակագրության համաձայն՝ տվյալ վարկային պրոդուկտի վարկառուների 80%-ը մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործող ընկերություններն են, իսկ 20%-ը բաժին է ընկնում արտադրական ոլորտի ձեռնարկություններին։ Շուկայում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող խոշոր ընկերությունները, որպես կանոն, նախընտրում են գրավով ապահովված վարկեր և ֆինանսավորման ավելի երկար ժամկետներ։
Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։