

ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրի հատվածի հասույթի տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում դանդաղել է՝ 3,9%-ից մինչեւ 0,9%՝ կազմելով 3,2 տրլն դրամ (8.4 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ս.թ. հունիսին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 6,3 տոկոսով ՝ կազմելով 586 մլրդ դրամ (1,6 մլրդ դոլար)։
Մասնավորապես, առևտրի ոլորտի տարեկան աճի արգելակումը բխել է գերակշռող մեծածախ առևտրի դինամիկայի վատթարացումից՝ 3,4% աճից մինչև 2,2% անկում՝ ապահովելով 2 տրիլիոն դրամ հասույթ։
Ընդ որում, մանրածախ առևտրի տարեկան աճն արագացել է՝ 4,6%-ից հասնելով 7,1% - ի ՝ ապահովելով 1 տրիլիոն դրամ հասույթ։
