Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026 15:47
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում արձանագրվել է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ամենաբարձր աճը ԵԱՏՄ երկրների շրջանում

Հայաստանում արձանագրվել է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ամենաբարձր աճը ԵԱՏՄ երկրների շրջանում

Արմինֆո.  Հայաստանում արձանագրվել է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ամենաբարձր աճը Եվրասիական տնտեսական միության երկրների շրջանում:

 

ԵԱՏՄ վիճակագրության տվյալների համաձայն, 2026 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ դիտվել է ինչպես ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության համախառն աճ (0,5% - ով), այնպես էլ՝ մի շարք ազգային ցուցանիշների․ Հայաստանում (7,3% - ով), Բելառուսում (7,2% - ով), Ղազախստանում (5,1% - ով) և Ղրղզստանում (4,9% - ով): Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է նաև բեռնափոխադրումների աճ Հայաստանում (12,1%), Ղրղզստանում (3,1%), Ղազախստանում (2%) և Բելառուսում (1,5%):