Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2026 11:33
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Գերմանիան քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանն ու Գերմանիան քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԱրմԻնֆո. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը և Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովի անդամ Ֆիլիպ Հոֆմանը Երևանում կայացած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև գերմանական շուկա հայկական արտահանման հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ավետյանը բարձր է գնահատել Գերմանիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով տնտեսական բաղադրիչի կարևորությունը հայ-գերմանական հարաբերություններում։ Նա նշել է, որ երկու երկրների միջև կա տնտեսական և գործարար համագործակցության լայն օրակարգ, որի շրջանակներում իրականացվում են համատեղ աշխատանքներ, որոնք մեծ նշանակություն ունեն երկկողմ տնտեսական կապերի խորացման, մասնավոր հատվածի համագործակցության խթանման և նոր հնարավորությունների ստեղծման համար։