Կիրակի, 23 Օգոստոսի 2026 17:07
Ալեքսանդր Ավանեսով

Իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ

Իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ

Արմինֆո.Իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ 

Ինչպես հաղորդում է APA-ն, Բալաջարայի կայարանից առաքվել է 9 վագոն ցորեն՝ 630 տոննա ընդհանուր քաշով, և 1 վագոն պրոպան՝ 36 տոննա քաշով: 

Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարաշքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 49 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտ: 

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին: