

ԱրմԻնֆո. Բուլղարական GullivAir ավիաընկերությունը 2026/2027 թվականների ձմեռային սեզոնին կիրականացնի կանոնավոր ուղիղ չվերթներ Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով, հայտնում է Բուլղարիայում Հայաստանի դեսպանատունը։
Ըստ ժամանակացույցի, չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և շաբաթ օրերին՝ 2026 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2027 թվականի մարտի 25-ը։
Եթե երթուղին հաջող լինի, GullivAir-ը կշարունակի չվերթները դեպի Երևան ամառային սեզոնի ընթացքում։ Երթուղու զարգացման կարևոր մասը նաև GullivAir-ի հեռահար չվերթների դիրքավորումն է Հայաստանի զբոսաշրջային շուկայում։
