

ԱրմԻնֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Գևորգ Մանթաշյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող թվայնացման և տեխնոլոգիական նախաձեռնությունները, ընթացիկ ծրագրերը և համագործակցության նոր ոլորտները:
Նրանք նաև անդրադարձել են պետական հատվածում ամպային տեխնոլոգիաների ներդրման և դրանց հետ կապված ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հարցերին:
