Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026 15:41
Ալեքսանդր Ավանեսով

Համլետ Սահակյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Համլետ Սահակյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Արմինֆո Համլետ Սահակյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Նշանակման մասին որոշումը սեպտեմբերի 7-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

 

Աղբյուրի համաձայն, Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Համլետ Սահակյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

 

Նշենք, որ Համլետ Սահակյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ էր նշանակվել 2024 թվականի մարտի 20-ին: Ըստ ամենայնի, ֆինանսների նոր փոխնախարարի խնդրի մեջ կներառվեն այն նույն գործառույթները, որոնք վերապահված էին փոխնախարարներից մեկին ՝ Արման Պողոսյանին և Ավագ Ավանեսյանին, որոնք ավելի վաղ վարչապետի որոշմամբ ազատվել էին աշխատանքից:

 

Իր երկու տեղակալների աշխատանքից ազատման առնչությամբ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում նշել է. " Այսօր ճանապարհում ենք մեր սիրելի ընկերներին՝ Արման Պողոսյանին և Ավագ Ավանեսյանին, ովքեր իրենց աշխատանքը ավարտում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում:

 

Ավագը և Արմանը բարձրակարգ ղեկավարներ են, ովքեր երկար տարիներ առաջնորդել են իրենց թիմերին բազմաթիվ մարտահրավերների միջով և մեծ ներդրում ունեն մեր նախարարության կայացման և զարգացման գործում:

 

Ողջունում եմ Համլետ Սահակյանին, ում հետ միասին այս նոր փուլում պատիվ ենք ունենալու աշխատել: Համլետի հետ առիթ ունեցել ենք աշխատելու ՊԵԿ նախագահի տեղակալի կարգավիճակում և վստահ եմ, որ այս քայլը ոչ միայն կբարձրացնի ֆինանսների նախարարության աշխատանքի արդյունավետությունը, այլև է՛լ ավելի կբարելավի ՖՆ-ՊԵԿ համագործակցությունը: Բարի երթ բոլոիս, սիրելիներս":