
Արմինֆո. «Wizz Air» ավիաընկերությունը 2026 թվականի հոկտեմբերին կընդլայնի Հայաստանից թռիչքների իր երթուղային ցանցը։
ՏԿԵՆ հաղորդագրությն համաձայն, «Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կբազավորի իր 4-րդ օդանավը և չվերթներ կսկսի 3 նոր ուղղություններով`Բազել-Շվեյցարիա, Վառնա-Բուլղարիա, Վալենսիա-Իսպանիա։
Հիշեցնենք, որ WizzAir-ը ցածրարժեք հունգարական ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 2003 թվականի սեպտեմբերին և գլխավոր գրասենյակը գտնվում է Վեչեշում։ Գլխավոր ներդրողը Indigo Partners-ն էր՝ ամերիկյան մասնավոր ներդրումային ընկերություն, որը մասնագիտանում է տրանսպորտային ներդրումների մեջ։ Ավիաընկերությունն իր առաջին չվերթը իրականացրել է 2004 թվականի մայիսին Կատովիցեից։ 2025 թվականի մայիսին Wizz Air-ը հայտարարեց Երևանում իր 34-րդ բազայի բացման մասին։